ԱԳ փոխնախարարը` ՀՀ-ում «մոլորված» ադրբեջանցիների փոխանակման մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը վաղաժամ է համարում «մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսակցությունները։
«Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Միայն պայմանավորվածության մասին է հայտարարվել, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,- մայիսի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն պահվող անձինք, ապա Սաֆարյանն ակնկալում է ԵՄ-ի գործողությունները. «Իրենց կողմից պետք է նաև դա արվի: Եթե ինքն այդպիսի հայտարարություն է անում, երևի իրենց կողմից քայլեր կլինեն»։
Добавить комментарий