Опубликовано A.Gevorgyan -
slovakiya

Սլովակիան աջակցում է Ադրբեջանին ականազերծման ոլորտում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Սլովակիա։ Պաշտոնական այցը կկայանա այս տարվա հունիսին։

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միլան Լայչակը։ 

«Մենք սպասում ենք Բրատիսլավայում Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը։ Կարծում ենք, որ դա տեղի կունենա հունիսին Ադրբեջանի արտգործնախարարի՝ Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում»,- նշել է Մ․ Լայչակը։

Սլովակիան ջանքեր է գործադրում՝ նպաստելու Արցախում (խմբ․) սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը և Ադրբեջանի քաղաքացիներին այնտեղ վերադարձնելու համար։ Նա ասել է, որ ականազերծման ոլորտում համագործակցության, ինչպես նաև Արցախում (խմբ․) «խելացի գյուղի» կառուցման մեջ ակնհայտ է Սլովակիայի աջակցությունը։

«Ականազերծման աշխատանքների հետ կապված՝ «Slovakia's Way Industries»-ը 2021 թվականին ականազերծման սարքավորումների մասին պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) հետ։ Ամբողջ տեխնիկան արդեն առաքվել է, և այս ոլորտում ապագա համագործակցության հեռանկարային միտում կա»,- հավելել է դեսպանը։  

Ադրբեջանը ոչ միայն Սլովակիայի, այլև Խորվաթիայի, Պակիստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ գործուն քայլեր է իրականացնում ականազերծման ոլորտում փոխգործակցության համար։ Երեք երկիրն էլ տրամադրում է համապատասխան աջակցություն։

 

 

Добавить комментарий