Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե տեղակայեր ՀԱՊԿ դիտորդներին. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների առաքելության տեղակայման փաստաթուղթը ստորագրելով՝ Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար։
«2022թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին,- ասել է Լավրովը։- Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»։
ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է. որ փաստաթուղթը լիովին համաձայնեցված էր արտաքին գործերի նախարարների մակարդակով. «Հետո, վերջին պահին հենց գագաթաժողովում հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչև հիմա այն մնում է թղթի վրա և չի կարող իրականացվել»:
Добавить комментарий