Опубликовано detq-editor -
«Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է». Բայրամով

«Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է». Բայրամով

«Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է». Բայրամով

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասյօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետները կանխելն է։

«Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր չեն մարդասիրական ճգնաժամ հրահրել: Կան տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության բոլոր անհրաժեշտ պայմանները: Որպես պատասխանատու պետություն մենք տեղեկատվություն ենք ներկայացնում մեր կատարած քայլերի մասին: Չի կարելի կոնտեքստից դուրս դիտել այդ իրադարձությունները»,- հայտարարել է Բայրամովը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը, բայց «դրանցով զինամթերքի և ականների փոխադրումն անընդունելի է»:

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Добавить комментарий