Опубликовано detq-editor -
Բայրամովը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին ապատեղեկություն է տվել

Բայրամովը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին ապատեղեկություն է տվել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ապատեղեկացրել է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովն ասել է, որ «չնայած հետկոնֆլիկտային շրջանում բանակցային գործընթացի շրջանակում ձեռք բերված փոքր հաջողություններին, երբ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման բազմաթիվ հնարավորություններ կան, Ադրբեջանը պատրաստ է առաջ մղել գործընթացը և ակնկալում է նույն մոտեցումը հակառակ կողմից»:

Նախարարը խոսել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների մասին՝ ապահովելու համար հակամարտության հետևանքով իրենց հիմնարար իրավունքները կորցրած երկրի քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչպես նաև գործնական միջոցառումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունների մասին՝ հայազգի ադրբեջանական քաղաքացիներին հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ»։

Добавить комментарий