Գյուղացիներից մոտ 300 մետր հեռավորության վրա են հնչել կրակոցները․ Բերդաշենի գյուղապետ
Արցախի Հանրապետության Բերդաշեն համայնքում երեկ՝ մայիսի 18-ին, քաղաքացիական անձանց ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցներից հետո գյուղացիները վերսկսել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Բերդաշենի գյուղապետ Գեորգի Պողոսյանը։
«Գյուղացիներն այդ ժամանակ գարնանացանի աշխատանքներ էին իրականացնում, իրենցից մոտ 300 մետր հեռավորության վրա են հնչել կրակոցները, մեզ համար շատ լսելի և տեսանելի է եղել կատարվածը։ Կարճ ժամանակով դադարեցրել ենք աշխատանքները և տեղեկացրել ռուս խաղաղապահներին»,- ասել է Գեորգի Պողոսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий