Опубликовано A.Gevorgyan -
յjfkk

Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է պարունակում․ Ալիև

«Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այս քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,- այս մասին նշել է Իլհամ Ալիևը Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ 

Ադրբեջանը, մշտապես զինվելով և տարածաշրջանում իսկապես սպառնալիքներ ստեղծելով, փորձում է Հայաստանին անհիմն մեղադրել։ Ալիևը նշել է, որ բանակաշինության ոլորտում հսկայական միջոցներ է ծախսում։

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, առաջ ենք գնում։ Այս տարվա պետական բյուջեում լրացումներ են կատարվելու, զգալի մասը նախատեսված է պաշտպանական նպատակների համար»,- ասել է Բաքվի բռնապետը։ 

 

Добавить комментарий