Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը, Պակիստանը և Ռուսաստանը եռակողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի կառավարությունները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ հուշագիրը ստորագրվել է Իրանի հյուսիսում գտնվող Բենդեր-Անզալի ազատ տնտեսական գոտու տարածքում։ Տնտեսական պատվիրակությունները հանդիպում են ունեցել նաև տնտեսական գոտու ղեկավար  Աքբար Նիյազիի հետ, որի ընթացքում քննարկել են առևտրային համագործակցության ընդլայնման ուղիները։

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Յուվաչևը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի շատ համագործակցեն վառելիքի և հացահատիկի տարանցման ոլորտում։ Նրա խոսքով՝ այս տարածաշրջանը մրցակցային առավելություն ունի ռուսական բանկերի մասնաճյուղերի առկայության և էլեկտրական ավտոբուսների արտադրության տեսանկյունից։

Վերջինս միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ընդհանուր շահերի հիման վրա։ Նա առաջարկել է նաև համաձայնագիր ստորագրել ազատ տնտեսական գոտու տարածքում Ռուսաստանի ներդրումային և տնտեսական ասոցիացիայի կազմակերպության ներկայացուցչություն ստեղծելու մասին։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանը և Իրանը պարբերաբար հստակ քայլեր են ձեռնարկում արևմտյան պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով, որոնցից մեկն էլ այլ երկրների հետ համագործակցության հաստատումն է։ Նման երկրներից մեկն էլ Պակիստանն է, որը փորձում է ստեղծված իրավիճակում իր համար ցանկալի օգուտներ քաղել։

Добавить комментарий