Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը նշանակում է հանձնողական դիվանագիտության մերժում. Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը նշանակում է հանձնողական դիվանագիտության մերժում։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Խամենեին ընդգծել է Իրանի պաշտոնյաների կողմից միջազգային գործընկերների հետ բանակցություններն արժանապատիվ դիրքերից շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեղմությունը չի հակասում սկզբունքներին: «Արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը նշանակում է հանձնվելու դիվանագիտության ժխտում»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պետք է ներգրավի ուժեր, որոնք խորապես հավատում են Իրանի Իսլամական Հանրապետության մտավոր և քաղաքական հիմքերին։ Նա այս համատեքստում կարևորել է նաև իսլամական երկրների հետ հաղորդակցության քաղաքականությունը։

Իրանի գերագույն առաջնորդը նկատել է, որ համաշխարհային մի շարք կարևոր տերությունների համագործակցությունն ու համակարգումն Իրանի հետ աննախադեպ երևույթներ են՝ կոչ անելով օգտվել հնարավորություններից։

Վերջինս նաև կարևորել է հարևանների հետ հարաբերություններում ճիշտ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։ «Օտար ձեռքերն աշխատում են Իրանի և նրա հարևանների միջև խնդիրներ ստեղծելու համար: Դուք չպետք է թույլ տաք, որ այս քաղաքականությունը վարվի»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ քայլեր է ձեռնարկում միջազգային դերակատարների հետ համագործակցելու և երկրի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։ Միևնույն ժամանակ Թեհրանն այս հարցում ունի իր կարմիր գծերը, որոնցից որևէ պարագայում չի պատրաստվում հրաժարվել։

 

Добавить комментарий