Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ ռազմածովային ուժերում մարտավարական զորավարժություն է անցկացվել։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Պլանի համաձայն՝ նավերը տագնապային ազդանշանով լքել են բազային կայանը և գործնական աշխատանքներ կատարել Կասպից ծովի՝ Ադրբեջանին պատկանող հատվածում։ Զորավարժություններն անցկացվել են էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության համար մարտական առաջադրանքների կատարման ուղղությամբ։
Ռազմածովային ստորաբաժանումները կատարել են ծովում ահաբեկչական-դիվերսիոն խմբերի ոչնչացման և ստորջրյա հակադիվերսիոն պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ։
Добавить комментарий