Опубликовано A.Gevorgyan -
turkiye

Սինան Օղանն ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի Էրդողանին

«Աթա» (Հայր միություն) միության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը հայտարարել է, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին է աջակցելու։ 

«Մենք երկու թեկնածուների հետ էլ հանդիպումներ ենք անցկացրել, ուզում եմ ընդգծել, որ որոշումը չի կայացվել որևէ գործարքի շրջանակում։ Ես կոչ եմ անում նրանց, ովքեր մայիսի 14-ի առաջին փուլում քվեարկել են իմ օգտին, քվեարկեն մայիսի 28-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին»,- նշել է Սինան Օղանը։ 

 

 

Добавить комментарий