Պուտինն ու Էրդողանը զբաղվում են փոխշահավետ հարաբերությունների հարցերով. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ քաղաքական գործիչներ են, որոնք պատասխանատու են իրենց խոսքերի համար։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Պեսկովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը։
Խոսնակը շեշտել է, որ Պուտինին և Էրդողանին բնորոշ չեն պոպուլիստական հնարքները։
«Պուտինն ու Էրդողանը շատ լուրջ քաղաքական գործիչներ են՝ հսկայական քաղաքական փորձով, և նրանց բնորոշ չեն պոպուլիստական հնարքները։ Նրանք քաղաքական և պետական գործիչներ են, որոնք պատասխանատու են իրենց խոսքերի համար»,- ասել է նա։
Կրեմլի մամուլի քարտուղարը հավելել է, որ երկու երկրների առաջնորդները զբաղվում են երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների հետ կապված կոնկրետ հարցերով։ Նրա խոսքով՝ դա կարևոր է երկու երկրների և նրանց ժողովուրդների համար։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են, և այս գործում չափազանց մեծ դեր է խաղացել երկու երկրների նախագահների անձնական մտերմությունը։ Այս համատեքստում Պուտինն ու Էրդողանը փորձում են երկկողմ հարաբերություններից քաղել առավելագույնը՝ իրենց և իրենց երկրների շահերի համար։
Добавить комментарий