Опубликовано H.Andreasyan -
ՌԴ նախագահը կհանդիպի Ալիևի և Փաշինյանի հետ Մոսկվայում

ՌԴ նախագահը կհանդիպի Ալիևի և Փաշինյանի հետ Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Այնուհետև սպասվում է եռակողմ հանդիպում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Դրանից հետո մենք սպասում ենք, որ տեղի կունենա Պուտին, Ալիև և Փաշինյան եռակողմ հանդիպում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Добавить комментарий