Опубликовано H.Andreasyan -
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ կապ չունի. Արթուր Հովհաննիսյան

Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ կապ չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սրանք ՀԱՊԿ-ից դուրս գալու նախանշաններ չեն։

«Մանրամասներին չեմ տիրապետում։ Վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, տեխնիկական այլ հարցերի հետ»,- նշել է Հովհաննիսյանը։ Նա հավելել է, որ  նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։

Հիշեցնենք` Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Добавить комментарий