Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ազդեցությանը. Նարիշկին

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը ծանր հարված է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ունեցած ազդեցությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Նարիշկինն ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը պետք է հանգիստ թողնեն Իրանին և փոխարենը կենտրոնանան իրենց ներքին գործերի վրա։ Նրա խոսքով՝ Լոնդոնը և Վաշինգտոնն այս դրական զարգացումները դիտարկում են որպես սպառնալիք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրենց ռազմավարական դիրքին։

Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագիրը համարում են Թեհրանը «խեղդելու» երկարաժամկետ քաղաքականության ձախողում։ Նա հիշեցրել է նաև, որ մի շարք փորձագետներ կարծում են, որ համաձայնագիրը կդառնա ԱՄՆ ազդեցության անկման և նոր միջազգային համակարգի սկիզբը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան այս տարվա սկզբին Պեկինում համաձայնության են եկել Չինաստանի միջնորդությամբ վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները և վերաբացել դեսպանատներն ու դիվանագիտական ​​այլ ներկայացուցչությունները:

#Դետքի_հետագծով
 

Չինաստանն ամեն կերպ նպաստել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նպատակ ունենալով հակակշռելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը։ Այս նախաձեռնությանը բնականաբար աջակցում էր նաև Ռուսաստանը, քանի որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը բխում էր նաև իր շահերից։

Добавить комментарий