Опубликовано detq-editor -
Եգիպտոսն իրեն ընձեռված լիցենզիայի շնորհիվ կարտադրի հարավկորեական «FA-50» զինված ինքնաթիռներ

Եգիպտոսն իրեն ընձեռված լիցենզիայի շնորհիվ կարտադրի հարավկորեական «FA-50» զինված ինքնաթիռներ

Եգիպտոսն իրեն ընձեռված լիցենզիայի շնորհիվ կարտադրի հարավկորեական «FA-50» զինված ինքնաթիռներ

Եգիպտոսը կստեղծի կորեական «FA-50»-ի զինված մոդելը, քանի որ երկիրը շահագրգռված է այսմոդելի 100 ուսումնական ինքնաթիռ արտադրել և նույնիսկ ապագայում դրանք արտահանել, հաղորդում է «Israel Defense»-ը։ Թերթը նշում է, որ «Արդյունաբերության արաբականկազմակերպությունը» համաձայնագիր է ստորագրել հարավկորեական ավիացիոնարդյունաբերության KAI ընկերության հետ Եգիպտոսում առաջադեմ ուսումնական ինքնաթիռիտեղական արտադրության համար։

Եգիպտական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուխթար Աբդել Լաթիֆըհայտարարել է, որ հանդիպել է Սեուլի բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմումընդգրկված են եղել խորհրդարանի անդամներ և ավիացիոն արդյունաբերության (KAI և «Hanawa Aerospace Company») բարձրաստիճան պաշտոնյաներ, և նրանք քննարկել են եգիպտականբանակի կարիքները բավարարելու համար ինքնաթիռի արտադրության, ինչպես նաև հետագայումդրանք արաբական և աֆրիկյան երկրներ արտահանելու հարցերը:

Ինքնաթիռը կարտադրվի Հելվանի գործարանում, որտեղ նախկինում արտադրվել է չինական «K-8E» վարժեցնող մոդելը Եգիպտոսի ռազմաօդային ուժերի լիցենզիայով:

Добавить комментарий