Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը նորագույն բալիստիկ հրթիռ է ներկայացրել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն ռազմավարական բալիստիկ հրթիռը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հրթիռը ստացել է «Հայբար» անվանումը և հրթիռների նախորդ մոդելների արդիականացված տարբերակն է։

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին այս համատեքստում կարևորել է, որ երկրի զինուժը համալրվում է ժամանակակից սպառազինությամբ։ «Մենք փորձում ենք զինված ուժերը զինել տարբեր հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով։ Զենքի նման հրապարակային ցուցադրությունները, անկասկած, հետագայում ևս կշարունակվեն»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հրթիռի առանձնահատկություններն են անընկալունակությունը թշնամական ՀՕՊ համակարգի գրոհների նկատմամբ, տարբեր տեսակի մարտագլխիկների օգտագործման հնարավորությունը, շարժունակությունն ու աշխատանքին նախապատրաստվելու համար անհրաժեշտ կարճ ժամանակը:

Նշենք, որ հրթիռի հեռահարությունը երկու հազար կիլոմետր է, իսկ մարտագլխիկը պայթուցիկ մեծ հզորություն ունի։

#Դետքի_հետագծով
 

Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար քայլեր է ձեռնարկում իր զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար։ Սա չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական նկրտումների հարցում։

Добавить комментарий