Իրանը համագործակցություն է փնտրում ասիական զարգացող տերությունների հետ. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Իրանը վարում է տնտեսական մերձեցման և բազմակողմանիության քաղաքականություն և ձգտում է համապարփակ ու հավասարակշռված համագործակցության Ասիայի նոր զարգացող տերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին Ինդոնեզիա կատարած այցից վերադառնալուց հետո հայտնել է, որ երկու երկրների տնտեսությունները փոխլրացնող են։ Նրա խոսքով՝ իր այցը դեպի հարավասիական երկիր, որտեղ գտնվում է ամենաբնակեցված մուսուլմանական պետությունը, և Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիային հյուրընկալելը տարբեր ասպեկտներ ունեն։
Իրանի նախագահը հայտնել է, որ այցի շրջանակում ստորագրվել է համագործակցության 11 փաստաթուղթ, որոնք ուղղված են առևտրատնտեսական, մշակութային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը։ Նա նշել է, որ վերջին 17 տարվա ընթացքում արտոնյալ սակագների համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և կողմերը պայմանավորվել են խթանել փոխադարձ առևտուրը՝ վերացնելով երկկողմ համագործակցության խոչընդոտները։
Իրանի նախագահը Թեհրանի և Ջակարտայի հարաբերություններն անբաժանելի և խորն է անվանել։
#Դետքի_հետագծով
Իրանն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու հարցում կարևորում է այլ պետությունների հետ համագործակցության ընդլայնումը։ Այս համատեքստում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցն Ինդոնեզիա վերջին 17 տարվա ընթացքում նախագահական առաջին այցն էր երկու երկրների միջև։
Добавить комментарий