Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Զելենսկին վերահաստատել է՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Կցանկանայի երախտագիտություն հայտնել մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ընթացքում, մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում սատարելու Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար»,- ասել է նա։

Զելենսկին միևնույն ժամանակ վերահաստատել է Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու հարցում։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունը պետք է հստակ ուղերձ հանդիսանա Հայաստանի բնակչության այն հատվածի համար, որը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Ուկրաինայի համար ավելի շատ է մտահոգվում, քան Արցախի բնակչության։ Միևնույն ժամանակ չափազանց դժվար է այլ պետության ղեկավարից որևէ քայլ ակնկալել, երբ Հայաստանի ղեկավարն ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Добавить комментарий