Опубликовано A.Gevorgyan -
tyurkiye

Էրդողանը երկրորդ փուլով ընտրվել է Թուրքիայի նախագահ

Թուրքիայում երկրորդ փուլի ընտրությունների քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99% արդյունքներով Էրդողանը հավաքել է 52%, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47% ձայն։ 

«Բոլորը, ովքեր համոզված են պետական կամքում, երազում են մեր երկրի մասին ու զգում են, որ իրենք պատկանում են այս հողին, հաղթելու են մայիսի 28-ի ընտրություններում»,- այս մասին հայտարարել էր Էրդողանը շաբաթ Ստամբուլում կայացած իր վերջին հանրահավաքում։

Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հրապարակելուց հետո Ստամբուլում ելույթով է հանդես եկել․ «Երկրորդ փուլում հաղթել է ամբողջ Թուրքիան, ոչ թե մեկ անձ»։  

«Անկախ արդյունքներից՝ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ, չէր փոխվելու»,- նշել է թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան էջում։ 

Добавить комментарий