Опубликовано detq-editor -
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում շարունակում է ռազմական գորրծողությունները

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում շարունակում է ռազմական գորրծողությունները

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում շարունակում է ռազմական գորրծողությունները

Սիրիայի հյուսիսում չեզոքացվել է քրդական PKK-ի սիրիական թևի (YPG) 6 զինյալ։

Այս մասին «Թվիթերում» հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ PKK-ի զինյալները ոչնչացվել են «Խաղաղության աղբյուր» և «Եփրատի վահան» «հակաահաբեկչական գործողությունների» գոտում։

Հիշեցնենք, որ դեռևս անցած  ամիս Էրդողանը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում կսկսի գործողություններ, բայց դրանց հստակ ամսաթիվ չի նշվի։

Թուրքիան դիմել էր Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Անկարան ձգտում է ցամաքային գործողություն իրականացնել։ Այս մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Մենք խնդրել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել համատեղ որոշումների կայացմանը և, հնարավոր է, միասին գործել, որպեսզի համատեղ քայլեր ձեռնարկենք այստեղ (Սիրիայի հյուսիսում)»,- ասել է Էրդողանը։

«Թուրքիան չի կարող լռել Սիրիայի հյուսիսից իրականացվող ահաբեկչական հարձակումների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հակաահաբեկչական գործողության «ամսաթիվ  չի նշանակի, այլ պարզապես միջոցներ կձեռնարկի»։

Добавить комментарий