Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանել։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասվում է Ուկրաինայի Գերագույն ռադային Զելենսկիի ներկայացրած բանաձևի նախագծում։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 50 տարի ժամկետով կիրառել ոլորտային հատուկ տնտեսական և սահմանափակող այլ միջոցներ»,- ասվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում ներկայացված բանաձևի նախագծի լրացման մեջ։

Ուկրաինայի նախագահն առաջարկում է ամբողջությամբ արգելել Իրանի հետ առևտրային գործառնությունները, դադարեցնել ռեսուրսների, թռիչքների և փոխադրումների տարանցումն Ուկրաինայի տարածքում և կանխել իրանցիների կապիտալի դուրսբերումը երկրի տարածքից։ Բացի դրանից՝ օրինագիծն առաջարկում է նաև արգելք մտցնել Իրանում ցանկացած ներդրման և ռեզիդենտների կողմից տեխնոլոգիաների, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման վրա։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայի և Իրանի միջև լարվածության պատճառ են դարձել ուկրաինական կողմի այն մեղադրանքները, համաձայն որոնց՝ Իրանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Իրանական կողմը բազմիցս հերքել է այս պնդումները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին զենք չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի երկարաձգմանը։

Добавить комментарий