ՌԴ խաղաղապահներին Արցախից հեռացնելու հարցը տեսանելի է լինելու շատ մոտ ապագայում. քաղտեխնոլոգ
Երբ դե յուրե ՀՀ–ն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ուշ թե շուտ ռուսական խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հարցը դրվելու է։ Այս մասին «Sputnik Արմենիայի» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Համաձայնագիրը, որով ռուսական խաղաղապահներն այնտեղ են` եռակողմ է, և եթե նույնիսկ մեկ կողմը դեմ լինի դրան, հենց նույն Ադրբեջանը, ապա ռուսական խաղաղապահները դուրս են գալու։ Եվ տրամաբանությունը Ադրբեջանի լինելու է շատ պարզ. նրանք հայտարարելու են, որ եթե Հայաստանը որևէ նկրտումներ, Արցախի նկատմամբ որևէ ամբիցիաներ այլևս չունի, իրենք որպես Ադրբեջանի սուվերեն տարածքի կառավարիչներ ապահովելու են իրենց իսկ քաղաքացիների անվտանգությունը։ Այս պարագայում հարցի տակ է լինելու, թե ինչ գործ ունեն այնտեղ ռուս խաղաղապահները»,–ընդգծել է Վ. Հակոբյանը։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու հարցը տեսանելի է լինելու շատ մոտ ապագայում, մասնավորապես այն բանից հետո, երբ ՀՀ–ին ներկայացվող Ալիևի պահանջները բավարարվեն։
Добавить комментарий