Ադրբեջանական բանակն իրական մարտի պայմաններին համապատասխան զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանի ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական զորավարժությունները։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Հաշվի առնելով պատերազմում և վերջին գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը՝ իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժություններում ստորաբաժանումները կատարել են մարտական կրակոցներ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից և ինքնագնաց հաուբիցներից։
Добавить комментарий