Опубликовано detq-editor -
Թուրքիայի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն. Չինաստանի ԱԳՆ

Թուրքիայի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգն ասել է, որ իր երկիրն աջակցում է Թուրքիային զարգացման ճանապարհով գնալու հարցում, որը համապատասխանում է նրա ազգային իրողություններին ու շահերին, և հուսով է, որ Թուրքիան զարգացման նոր հաջողություններ կունենա։

Շնորհավորելով Էրդողանին՝ չինացի պաշտոնյան ասել է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ իր հարաբերություններին։ Մամուլի խոսնակը հավելել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ Չինաստան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը զարգացնելու համար։

Добавить комментарий