Опубликовано detq-editor -
«Իրանը տարածաշրջանի ԵՄ երկրների բանակները ահաբեկչական կճանաչի». Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ

«Իրանը տարածաշրջանի ԵՄ երկրների բանակները ահաբեկչական կճանաչի». Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ

«Իրանը տարածաշրջանի ԵՄ երկրների բանակները ահաբեկչական կճանաչի». Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանը կձեռնարկի անհապաղ և խիստ գործողություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորումների կամ պատժամիջոցների ցուցակում ներառելու քայլի: «IRNA» գործակալության փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆըն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ»,- ընգծել է Ղալիբաֆը և հավելել, որ Իրանը պատրաստ է պատասխան արձագանքի։

«Մենք կոչ ենք անում արևմտյան երկրներին լավ մտածել՝ դիվանագիտության պատուհանը փակելու հարցում։ Նրանք չեն կարող մի կողմից պնդել, որ բանակցությունների դռները բաց են, իսկ մյուս կողմից՝ պաշտոնապես հակադրվել քաղաքական կառուցվածքի ու ինքնության այն հատվածին, որը պատկանում է Իրանի ժողովրդին»,- հայտարարել է Ղալիբաֆը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ ղեկավարությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու բանաձևին:  

Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունն անվանել է «Եվրոպայի կողմից սեփական ոտքին կրակելու գործողություն»։ 

Добавить комментарий