Опубликовано detq-editor -
Այսօր Քիշնևում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Այսօր Քիշնևում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաքում այսօր մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Պաշտոնական Երևանն անցած օրերին հայտարարել է՝ Քիշնևյան բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ։

«Հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», - «Ազատությանը» փոխանցել են Արտաքին գործերի նախարարությունից։

Թե առանցքային խնդիր ասելով ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանը, ԱԳՆ խոսնակը չի հստակեցրել։

Добавить комментарий