Опубликовано A.Gevorgyan -
tuyrklieu

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Մայիսի 31-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Խորհրդակցություններում ադրբեջանական կողմը ներկայացնում էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ ռուսական կողմից՝ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատվիրակություններն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Добавить комментарий