Опубликовано detq-editor -
Դամասկոսն Անկարայից պահանջում է վերաբացել Հալեպ-Լաթաքիա ավտոճանապարհը

Դամասկոսն Անկարայից պահանջում է վերաբացել Հալեպ-Լաթաքիա ավտոճանապարհը

Դամասկոսն Անկարայից պահանջում է վերաբացել Հալեպ-Լաթաքիա ավտոճանապարհը

Սիրիայի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայից պահանջում են վերաբացել M4` Հալեպ-Լաթաքիա ավտոմայրուղին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ճանապարհի վերահսկողությունը Դամասկոսին վերադարձնելու հարցում «ճկունություն է ցուցաբերել»։

 

Հաղորդվում է, որ ավելի վաղ այս հարցով Սիրիայի Քեսաբ բնակավայրում գաղտնի հանդիպումներ են անցկացվել։

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահանջել է, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային տարածքներից կամ առնվազն նշի հստակ ժամկետ, թե երբ դա կիրականացնի։ Հրապարակումների համաձայն՝ Սիրիայի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն այս հարցով մեկնել է մայրաքաղաք Դամասկոս։

 

Սակայն նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները մերժել են Սիրիայի նախագահի պահանջը։ Անկարան պնդել է, որ եթե անգամ ամերիկացիները դուրս գան, իրենք ոչ մի դեպքում դուրս չեն գալու։

 

Ավելի վաղ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման համար Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջել են դուրս բերել իր զինված ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններից, ինչպես նաև դադարեցնել Սիրիայում գործող զինյալ խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը։

Добавить комментарий