Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմական համագործակցությունը
Հունիսի 2-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Կողմերն անդրադարձել են՝
- երկու երկրների հարաբերություններին,
- տարածաշրջանում տիրող իրավիճակին,
- անվտանգության հարցերին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։
Добавить комментарий