Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը տարածաշրջանային իրադարձությունների գլխավոր դերակատարն է․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Իրանը տարածաշրջանային զարգացումների գլխավոր դերակատարն ու ուժն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունն իր ներկայությունն ունի նոր աշխարհակարգի հետ կապված բոլոր հիմնական հարցերում։

Նա միևնույն ժամանակ ներկայացրել է Իրանի ԱԳՆ-ի կողմից վերջին ամիսների և շաբաթների ընթացքում արձանագրած կարևորագույն հաջողությունները։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ երկրի ԱԳՆ-ի կողմից տարբեր երկրներում և կազմակերպություններում Իրանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված հանդիպման առանցքը եղել է նոր աշխարհակարգը։ Նա այս համատեքստում կարևորել է երկրի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ նշելով, որ անդամակցության ընթացակարգերը կորոշվեն մոտ ապագայում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս նոր և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը և համագործակցում է այն երկրների հետ, որոնք համակարծիք են այս տեսակետին։ Նման կերպ Իրանը փորձում է հակակշռել իր գլխավոր մրցակից Միացյալ Նահանգների և վերջինիս դաշնակիցների ունեցած համաշխարհային ազդեցությունը։

 

Добавить комментарий