Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։
«Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրադ» զորանոց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն:
Добавить комментарий