Опубликовано detq-editor -
Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի «Գորշ գայլերի» առաջնորդը

Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի «Գորշ գայլերի» առաջնորդը

Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը  պաշտոնը փոխանցել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելիին՝ հաջողություններ մաղթելով գալիք աշխատանքում։

«Այս պաշտոնը մեծ քաղաքական ու պետական գործիչ Դևլեթ Բահչելիին եմ փոխանցում։ Թող նոր շրջանը բարով սկսվի»,- ասել է Շենթոփը։

Ընդգծենք, որ Բահչելին այս պաշտոնը զբաղեցրել է ժամանակավորապես։

#Դետքի _հետագծով

Բահչելին հանդես է գալիս ծայրահեղ աջակողմյան և ազգայնական դիրքերից։ Նա պահանջում է կոշտ քաղաքականություն իրագործել ազգային փոքրամասնությունների, հատկապես քրդերի նկատմամբ: Նա տարբեր առիթներով նաև հակահայկական մեկնաբանություններ է հնչեցրել:

Добавить комментарий