«Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով` մոտենալով ավարտին․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
Թուրքիան և Ադրբեջանը կկապվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս միջանցքի աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով՝ աստիճանաբար մոտենալով ավարտին։ Այս մասին «TRT haber»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Խեղաթյուրելով պատմական իրականությունը` Մամեդովն ասել է․ «Զանգեզուրը մեր բնական իրավունքն է։ 1920-ին՝ Խորհրդային միության ժամանակ, այն մեզնից վերցվեց և հանձնվեց Հայաստանին, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանին պատնեշ ստեղծվեց․․․»։
Դեսպանը ցինիկաբար խոսում է այն մասին, թե իբրև «Զանգեզուրի միջանցքն» իրականում Հայաստանի անկախության, անվտանգության համար լավ նախագիծ է»
Добавить комментарий