Опубликовано A.Gevorgyan -
hduidfidf

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը

«Առաջիկայում նախատեսվում է նոր հանդիպումներ անցկացնել Վաշինգտոնում։ Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկն ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնական սկզբունքները, ծրագիրը ներկայացրել է Ադրբեջանը։ Հայաստանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում մեկօրյա փուլով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը։

Վերջինս նշել է, որ պետք է ստորագրվեն հաշտության պայմանագիրը և միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի այս գործընթացի համար։  

#Դետքի_հետագծով

Ադրբեջանական մամուլը «խաղաղության պայմանագրի» մասին գրեթե ամեն օր գրում է՝ անհիմն մեղադրելով Հայաստանին պայմանագիրը չստորագրելու մեջ։ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ապացույցն է այն իրականության, որ անգամ ստորագրելուց հետո խաղաղություն չի հաստատվելու։ 

 

Добавить комментарий