Опубликовано detq-editor -
 Իրանի ներկայացրել 1  նոր գերձայնային հրթիռ

Իրանը ներկայացրել է 1 նոր գերձայնային հրթիռ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Ֆաթթահ» նոր գերձայնային հրթիռը։

ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի վերջին ռազմավարական ձեռքբերումը ներկայացվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի ներկայությամբ:

«Fars» լրատվական գործակալության տվյալներով՝ նոր հրթիռն ունակ է շրջանցելու հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և ոչնչացնելու դրանք։ Դրա հեռահարությունը 1400 կմ է, արագությունը հասնում է 12-13 մախի կամ ժամում 14-15 հազար կիլոմետրի։ Հրթիռն առանձնանում է բարձր ճշգրտությամբ, լավ մանևրելու հնարավորություններով, այն ի վիճակի է անտեսանելի մնալու ռադարային համակարգերի համար և մանևրելու ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս։

Добавить комментарий