Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Սյուզեն Էլիոթ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքականության ազգային կոմիտեի նախագահ և գործադիր տնօրեն Սյուզեն Էլիոթն ասել է «Վերակառուցում, հաշտություն և ինտեգրում. էներգետիկա, տնտեսություն, շրջակա միջավայր և հավասարություն» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ։
Հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով՝ ներդաշնակությունն ու ինտեգրումն այսօրվա օրակարգի երկու կարևոր կետերն են։
Ս. Էլիոթը նաև նշել է, որ Ադրբեջանի կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում տարածքների վերականգնման ուղղությամբ: 2020 թվականից ի վեր Ադրբեջանն ավարտել է ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր, ինչն անհրաժեշտ է տնտեսության վերականգնման և մարդկանց այստեղ վերադարձնելու համար։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն այս աշխատանքներն իրականացնում է իր օկուպացրած տարածքներում, այս միջոցառումը ևս անցկացվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում։ Էլիոթի խոսքով՝ բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանի խաղաղության համար, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության և նպատակ է հետապնդում խաղաղության անվան ներքո իր նպատակներն իրագործելու։
Добавить комментарий