Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը չորս երկրների թվում է, որոնք ունակ են արտադրելու հիպերձայնային հրթիռներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանն այժմ աշխարհում հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիա արտադրող չորս երկրներից մեկն է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Այսօր բացահայտված հրթիռը եզակի է աշխարհում։ Այս նվաճումով Իրանը դարձել է նշված տեխնոլոգիան ունեցող միայն չորս երկրներից մեկը»,- ասել է նա։

Հաջիզադեն նշել է, որ հիպերձայնային հրթիռը բռնկվում է գնդաձև վառելիքով, երբ հասնում է նախատեսված հեռահարությանը, այսինքն՝ թիրախից 100 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ հրթիռն ունի շարժական վարդակ, որը թույլ է տալիս հրթիռն ուղղել բոլոր ուղղություններով։ «Մենք կարող ենք խոցել ցանկացած թիրախ մինչև 1400 կիլոմետր հեռավորության վրա»,- հայտնել է նա:

ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարը հավելել է, որ ներկայումս աշխարհում չկա պաշտպանական որևէ համակարգ, որը կարող է դիմակայել հրթիռին։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս սեփական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության սպառազինության մշակմանը և այլ երկրներից ունեցած կախվածության նվազեցմանը։

Добавить комментарий