Опубликовано detq-editor -
Ադրբեջանը Հայաստանից քաղաքական կամք է ակնկալում.Բայրամով

Ադրբեջանը Հայաստանից քաղաքական կամք է ակնկալում. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում բանակցություններ են ընթանում երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։

Նախարարը նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալու կողմերի դիրքորոշումները։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտում, որոնք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը թվել է հետևյալ մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ «Հայաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, հետևողական միջամտությունը ներքին գործերին, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով տեղի բնակիչների միջև երկխոսության խոչընդոտումը, ինչպես նաև զրպարտչական արշավի իրականացումը միջազգային մասշտաբով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակում»։

Добавить комментарий