Опубликовано A.Gevorgyan -
jfudjd

Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդարացրել է անցակետի տեղադրումը

Հունիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկու գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկություն է տվել Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացված ականազերծման և վերականգնողական աշխատանքների մասին։

Հասանովը տեղեկացրել է «Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների» մասին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Հունգարիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Հունգարիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ Ադրբեջան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա, հաջողությամբ զարգանում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։

Մեղադրելով «Հայաստանին ռազմամթերքի, ականների, ինչպես նաև ռազմական նշանակության այլ միջոցների փոխադրման, անօրինական գործողություններ» կատարելու մեջ՝ Հասանովն արդարացրել է սահմանային անցակետ տեղադրելը և նշել է, որ դա օգնում է կանխել անօրինական գործողությունները։

 «Ապահովվում է հայ բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների թափանցիկ և կանոնակարգված տեղաշարժը»,- ասել է Հասանովը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը փորձում է հնարավոր տարբերակներով արդարացնել անցակետի տեղադրումը, սակայն փաստ է, որ դա անօրինական է։ Անցակետի տեղադրումը նպատակ է հետապնդում վերահսկողություն սահմանելու հայ բնակչության տեղաշարժի նկատմամբ։ 

Добавить комментарий