Опубликовано detq-editor -
Հաքան Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հաքան Ֆիդանին իր նոր պաշտոնի կապակցությամբ:


Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, «F-16»-երի ձեռքբերումն ու արդիականացումը, ուկրաինական հացահատիկի համաձայնագիրը:

Դիվանագետներն ընդգծել են, որ պատրաստ են հնարավորինս շուտ հանդիպել, որպեսզի քննարկեն երկու երկրների միջև օրակարգային ընդհանուր հարցերը:

Հիշեցնենք՝ Հաքան Ֆիդանը մինչ արտգործնախարար նշանակվելը երկար տարիներ գլխավորում էր Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը։

Добавить комментарий