Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առկա որոշ խնդիրներ
2023 թվականի հունիսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման հարցերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ուղղություններով շարունակել բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:
Добавить комментарий