Իրանը մեկ տարում զենքի արտադրությունն ավելացրել է 81%-ով
Իրանում ռազմարդյունաբերական համալիրի արտադրությունն աճել է 81%-ով 1401 արևային հիջրի տարում (ավարտվել է 2023 թվականի մարտի 20-ին, Գրիգորյան օրացույցով):
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Պաշտպանության նախարարության ջանքերի շնորհիվ անցյալ տարի մենք արձանագրել ենք արտահանման եռակի աճ, քաղաքացիական ապրանքների և ծառայությունների արտադրության կրկնակի աճ և ռազմական արտադրանքի արտադրության 81 տոկոս աճ»,- ասել է նախարարը։
Добавить комментарий