Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել օկուպացրած տարածքներում
Ադրբեջանի ցամաքային զորքերի նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի օկուպացրած (խմբ.) տարածքներում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, միավորումները և զորամասերը բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության վիճակի:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը հետևել են հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքին:
Հասանովը հստակ հանձնարարականներ է տվել բանակի առջև դրված բոլոր խնդիրների պատշաճ կատարման, ինչպես նաև ցանկացած պահի հնարավոր սադրանքները անհապաղ և վճռականորեն կասեցնելու պատրաստակամության վերաբերյալ:
Добавить комментарий