Опубликовано A.Gevorgyan -
hays

Մինչև 2026 թվականի վերջ 20 հազար մարդ կվերադառնա Ակնա. Հուսեյնով

Ադրբեջանի օկուպացրած Վարանդայի (խմբ․) 6 թաղամասում կառուցվում է 38 բնակելի շենք:

«Մինչև 2023 թ․ սեպտեմբեր առաջին բնակելի շենքում կբնակվի 260 ընտանիք, 2023 թվականի վերջին՝ 800 ընտանիք: Բնակչության վերադարձն Ակնա քաղաք (խմբ․) ծրագրվում է սկսել 2024-ի վերջից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտը քաղաք կվերադառնա 20 հազար մարդ»,- ասել է  Արցախի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը «Xalq» (ժողովուրդ) թերթին տված հարցազրույցում։

Հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նա հավելել է՝ քանի որ Ակնա քաղաքը մեծ է, ուստի մեծ ծավալներով ենթակառուցվածքի շինարարություն է իրականացվում, և վերաբնակեցումը կսկսվի հաջորդ տարվա վերջին:

Իսկ առաջին փուլում հիմնական նպատակը Վարանդայի և Ակնայի վերակառուցումն է։

Ադրբեջանը տարածքների վերակառուցմամբ նպատակ է հետապնդում բնակեցնելու դրանք, ինչպես նաև  ցույց տալու, որ աշխատանքներ են ընթանում այդ տարածքները բարելավելու ուղղությամբ։ 

 

 

Добавить комментарий