ԻՀՊԿ-ն հայտնել է նոր բազմառոտոր անօդաչու ռմբակոծիչի հաջող փորձնական թռիչքի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը բազմառոտոր անօդաչու ռմբակոծչի հաջող փորձարկում են իրականացրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ռմբակոծիչը նախագծվել և արտադրվել է ԻՀՊԿ ինքնապահովման Ջիհադի կազմակերպության մասնագետների կողմից։
Հայտնի է, որ սարքը կարող է 7-կիլոգրամանոց ռումբ կրել և այն նետել թիրախի վրա 500 մետր բարձրությունից։ Իրանական նոր անօդաչուն կարող է միաժամանակ կրել և արձակել 10 ոչ մեծ հրթիռ։
Նշվում է, որ սա ուղղահայաց թռիչքի սարք է՝ զինված ավելի քան երկու շարժիչով։ Նման անօդաչուները հիմնականում օգտագործվում են հատուկ նշանակության ստորաբաժանումների համար, քանի որ կարող են կիրառվել ցանկացած տեղանքում։
#Դետքի_հետագծով
Իրանի հյուսիսարևմտյան և հարավարևելյան սահմաններում գործող ահաբեկչական խմբավորումները հաճախ իրենց գործունեության համար օգտագործում են դժվար հասանելի շրջանները։ Նման հնարավորություններ ունեցող անօդաչու ռմբակոծիչը կնպաստի հիշյալ խմբավորումների դեմ ԻՀՊԿ-ի հաջող պայքարին։
Добавить комментарий