Թուրքիային և Ադրբեջանին ավելի շատ քաղաքական կամքն է միավորում․ ադրբեջանցի պատգամավոր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններում իր հաղթանակից հետո առաջին այցն է կատարել Ադրբեջան։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ նույն ծագումն ունենալը դեռ հիմք չէ լավ հարաբերությունների համար։ Կան միջազգային կառույցներ, որոնք ներկայացնում են նույն ծագումը, նույն լեզուն, բայց թշնամիներ են։ Այս առումով ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիային և Ադրբեջանին միավորում է վճռական քաղաքական կամքը, այլ ոչ թե նույն լեզուն ու արմատները։ Մեր հաղթանակը հիմնված է վճռականության և քաղաքական կամքի վրա։ Այս առումով Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու՝ Շուշիի (խմբ․) հռչակագրի երկրորդ տարեդարձին, լավ նորություն է, և 21-րդ դարը թուրքական դար է լինելու»,- Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մահհարամովը։
#Դետքի_հետագծով
Այս ելույթում կարևոր է ընդգծել այն փաստը, որ ադրբեջանցի պատգամավորը, 21-րդ դարը «թուրքական դար» անվանելով, գրեթե բացահայտ խոսում է այն մասին, որ մտադիր են իրագործել Թուրքիայի առջև դրված նպատակները։ Եվ երկրորդը, որ նշել է պատգամավորը, «Ադրբեջանին և Թուրքիային ավելի շատ քաղաքական կամքն է միավորում» պնդումն է, որտեղ հստակ է այն, որ երկու երկրները փորձում են, սեփական շահերը հետապնդելով, միմյանց աջակցել։
Добавить комментарий