Կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Դետք»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումներից հետո տեղի է ունեցել նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են եկել հայտարարություններով:
Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական միասնությունն ու եղբայրությունը միջազգային խաղաղության, կայունության, զարգացման և անվտանգության գործոն են։
«Նախագահական ընտրությունների ժամանակ թուրք ժողովրդի կողմից Ձեզ (Էրդողանին) ցուցաբերված վստահությունը բարձր գնահատականն է թուրք ժողովրդին Ձեր երկարամյա ծառայության համար։ Դուք գիտեք, որ Ձեզ շատ են սիրում Ադրբեջանում»,- ասել է Բաքվի բռնապետը։
Добавить комментарий