Էրդողանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Բաքվում Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն որակել որպես իրենց համար ամենազգայուն հարցերից մեկը, ինչը մշտապես Թուրքիայի և Ադրբեջանի ուշադրության կենտրոնում է:
Էրդողանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման դեպքում շահելու է թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, քանի որ այն ուղիղ հաղորդակցություն է ապահովելու այդ երկու երկրի միջև:
Добавить комментарий