Опубликовано H.Andreasyan -
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների հետաձգման պատճառը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ հունիսի 12-ին կայանալիք քննարկումների հերթական փուլը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։

«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Միլլերի խոսքով՝ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը։ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է․ «Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»։

Նախարարների նախորդ բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր (մայիսի 1-4)։ Նրանք երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

 

Добавить комментарий